Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռոբերտ Քոչարյան. Չեմ նախանձում որևէ մեկին, որ այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի անցումային կառավարության մեջ

Ռոբերտ Քոչարյան. Չեմ նախանձում որևէ մեկին, որ այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի անցումային կառավարության մեջ
04.12.2020 | 23:56

Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելն ուղղակի սխալ է․

«Մենք տեսանք էյֆորիայի տակ ընտրությունների արդյունքում ինչ ունեցանք և այդ փորձը արդեն ունենալով՝ պետք է հասկանանք, որ ժամանակն է ավելի հանգիստ վիճակում ընտրությունները կազմակերպել:
Այս իշխանությունն այլևս լեգիտիմ չէ և այս Խորհրդարանը այլևս չի արտացոլում ժողովրդի կարծիքը. գոնե մեկ տարի ժամանակ է պետք հանգիստ վիճակում ռացիոնալ դաշտում ընտրություն կազմակերպելու համար»։


Ռոբերտ Քոչարյանը ողջունում է ընդդիմադիր ուժերի որոշումը Վազգեն Մանուկյանին ժամանակավոր կառավարության վարչապետ նշանակելու մասին.
«Կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանը այն կերպարն է, որ այդ առաքելությունը կարող է կատարել։ Սա պաշտոնի կռիվ չէ, ես չեմ նախանձում որևէ մեկին, որ այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ, առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին»։

Դիտվել է՝ 1805

Մեկնաբանություններ